27 01 2024

Կառավարության պաշտոնական կայքը գովազդում է Նիկոլ Փաշինյանի անձնական սոցցանցային էջերը

Կառավարության պաշտոնական կայքը գովազդում է Նիկոլ Փաշինյանի անձնական սոցցանցային էջերը

 

Կառավարական բոլոր գերատեսչությունների կայքերում կան սոցցանցերի տարբերանշանները («լոգո»), որոնց վրա սեղմելով՝ մուտք եք գործում պաշտոնական գերատեսչության ֆեյսբուքյան, յութուբյան կամ ինստագրամյան էջ։

Բացառություն է կազմում կառավարության կայքը։

Այստեղ տարբերանշանների վրա սեղմելով՝ ոչ թե կառավարության պաշտոնական էջերն եք մտնում, այլ՝ Նիկոլ Փաշինյանի անձնական էջերը՝ facebook-ում, youtube-ում, twitter-ում և instagram-ում։

Yerevan.Today-ը մանրակրկիտ ստուգեց պետական հիմնարկների պաշտոնական կայքերը և արձանագրենք, որ մյուսները դեռևս իրենց էջերում Նիկոլ Փաշինյանի անձնական սոցցանցերի տիրույթների գովազդը չեն տեղադրել։

Ի դեպ, նշենք, որ Նիկոլ Փաշինյանի անձնական էջերում տեղեկատվությունը ոչ թե սկսում է Փաշինյանի վարչապետ դառնալու օրից, այլ՝ դեռ պատգամավորական տարիներից ու ոչ միայն կառավարության ղեկավարի գործունեության մասին է, այլև անձնական առօրյա գործունեության։

Հուսանք՝ կառավարության լրատվականը հիմնավոր բացատրություն ունի, թե ինչու Նիկոլ Փաշինյանի odnoklassniki-ի և VK-ի էջերն էլ չի գովազդում և կշտկի այդ սխալը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ